ՊԲ հրամանատարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահին

Հոկտեմբերի 4-ին Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Ամերիկացի համանախագահին նույն օրն ընդունել է նաև Արցախի ղեկավար Բակո Սահակյանը:  Այս մասին հայտնել է ՊԲ կայքը:

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը

Հանդիպման մեկնարկին ՊԲ հրամանատարը շնորհավորել է ամերիկացի համանախագահին պաշտոնի ստանձնման կապակցությամբ:

Այնուհետև գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն անդրադարձել է Արցախի շփման գծում տիրող իրադրությանն ու դրանից բխող զարգացումներին:

Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի օգնական Ալամանդա Գրիբին:

Նույն օրը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահին ընդունել է նաև Արցախի ղեկավար Բակո Սահակյանը: Երկուստեք կարևորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման եւ այս ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:

Արցախի ղեկավար Բակո Սահակյանը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը

Արցախի ղեկավար Բակո Սահակյանը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *