Թուրքիայի օդուժը կրկին հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հերթական անգամ հարվածել են Իրաքի հյուսիսային շրջաններում տեղակայված «Քրդստանի աշխատվորական կուսակցության» (PKK) դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Այս անգամ հարվածները հասցվել են Իրաքի Մեթինա շրջանում տեղակայված PKK-ի ճամբարներին: Ըստ աղբյուրի՝ ոչնչացվել են քրդական կառույցի զենք ու զինամթերքի պահեստները, թաքստոցներն ու դիրքերը:

Բացի այդ, Թուրքիայի օդուժը հարվածել է քրդերի դիրքերին նաև երկրի կենտրոնական Էրզինջան նահանգում, «շարքից հանվել է» PKK-ի 3 զինյալ:

Վերջին շրջանում Թուրքիայի օդուժը գրեթե ամեն օր է իրականացնում նման գործողությունները Իրաքի հյուսիսում, որտեղ տեղակայված են PKK-ի հիմնական բազաները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *