Վրաստանը նախատեսում է կրճատել 2018 թ. ռազմական բյուջեն

Վրաստանի խորհրդարան ներկայացված  2018 թ. պետական բյուջեյի նախագծով ռազմական ծախսերը նախատեսվում է կրճատել շուրջ 46 մլն լարիով (~ 18,5 մլն ԱՄՆ դոլար): Ընդհանուր ռազմական բյուջեն կազմելու է 702 մլն լարի (~ 280 մլն դոլար):

Բյուջեյի նախագիծը հրապարակվել է Վրաստանի ֆինանսների նախարարության կայքում: 2017-ին Վրաստանի ռազմական բյուջեն կազմել է 748 մլն լարի, իսկ 2016-ին՝ 745 մլն լարի:

Քննարկումներից հետո բյուջեյի նախագիծը ուղարկվելու է կառավարություն՝ վերանայելու համար, ինչից հետո այն պետք է ներկայացվի խորհրդարանի հավանությանը:

Նշենք, որ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում Լևան Իզորիայի նշանակվելուց հետո հետո գերատեսչությունում սկսվել է ֆինանսական ծախսերի վերակազմակերպում և անձնակազմի կրճատում: Նախկինում բյուջեյի հիմնական մասը ուղվում էր աշխատավարձերի և վարչական ծախսերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *