2016-ին ՀՀ ՊՆ-ն տեղական արտադրողից 23%-ով ավելի շատ զենք է գնել. ՊՆ փոխնախարար

2016 թվականին Հայաստանում 23 տոկոսով աճել են ռազմական տեխնիկայի ներքին գնումները (տեղական ռազմարդյունաբերական ընկերություններից ՀՀ Զու կարքիների համար արտադրանքի գնումը): 2017 թ. ևս 20 տոսկոսի աճ է կանխատեսվում: 

Այս մասին «Հայ զինվորի» հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՊՆ ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ — ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ — ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը

Խոսելով ռազմական տեխնիկայի ներքին գնումներից՝ Դավիթ Փախչանյանը նշել է, որ խոսքը պլանավորված բյուջեից դուրս՝  հիմնականում ՊՆ խնայողությունների հաշվին կատարված գնումների մասին է:

Ունենք դրական փոփոխություններ մշակումների տեսանկյունից, բայց շատ բան չեմ կարող ասել: Պարզապես նշեմ, որ բավականին հետաքրքիր միջոցներ արդեն գնումների փուլում են, մի մասը մատակարարվել է բանակ, մի մասն էլ մշակման փուլում է: Արդյունքները գոհացնող են եւ հետզհետե ավելի կբարելավվեն:

Փոխնախարարն ավելացրել է նաև, որ այժմ պատրաստ է ռազմարդյունաբերության զարգացման ծրագրի նախագիծը, որի նպատակն է քաղաքական-պետական մակարդակով պլանավորել աշխատանքը: Այն շուտով կքննարկվի կառավարության կողմից, այնուհետեւ կներկայացվի նախագահի հաստատմանը:

Սահմանված են բանակի կարիքները: Արդյունքը բազմապատկելու խնդիր է առաջադրված, ինչը, ըստ Փախչանյանի, իրատեսական է: Ծրագրում մատնանշված են, թե ինչ մշակումներ, ինչ ներդրումներ պետք է արվեն, որ արտադրությունները պետք է զարգացնել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *