ԱՄՆ ռազմանավը բախվել է առևտրային նավի. 10 նավաստի անհետ կորել է

Այսօր՝ օգոստոսի 21-ի առավոտյան, ԱՄՆ ռազմածովային ուժերի 7-րդ նավատորմի «Ջոն ՄաքՔեյն» ռազմանավը Սինգապուրի ափերի մոտ բախվել է այդ մասում նավարկող առևտրային նավի: Այս մասին հայտնում է ԱՄՆ ՌԾՈւ 7-րդ նավատորմի մամուլի ծառայությունը:

ԱՄՆ ռազմածովային ուժերի 7-րդ նավատորմի «Ջոն ՄաքՔեյն» ռազմանավը

ԱՄՆ ռազմածովային ուժերի 7-րդ նավատորմի «Ջոն ՄաքՔեյն» ռազմանավը

Բախման հետևանքով ռազմանավի մի հատվածը ջրասույզ է եղել, սակայն նավաստիները կարողացել են ռազմանավն ինքնուրույն հասցնել Սինգապուրի ռազմածովային բազաներից մեկը:

Միջադեպի հետևանքով ռազմանավի 5 նավաստի վիրավորվել է, ևս 10 զինծառայող հայտարարվել է անհետ կորած: Վիրավորներից չորսը հոսպիտալացվել են Սինգապուրում:

Կորած զինծառայողներին փնտրելու համար ամերիկյան կողմից ներգրավվել են ուղղաթիռներ և Osprey կոնվերտոպլան: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Սինգապուրի ռազմաօդային և ռազմածովային ուժերի զինծառայողներ:

Միջադեպին արձագանքել և իր մտահոգությունն է հայտնել նաև ԱՄՆ նախագահը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *