Հայաստանը կմասնակցի «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակչին

Օգոստոսի 6-ին ավարտվել է տանկային բիաթլոնի առաջին՝ «Անհատական մրցավազք» փուլը։ Վերջին օրը մրցել են նաև Հայաստանի, Նիկարագուայի, Վենեսուելայի և Հնդկաստանի տանկային թիմերը։ Հայ տանկիստները մրցատարածությունը հաղթահարել են վերջինը՝ 42 րոպե 29 վրկ։

Եռօրյա մրցումներից հետո Հայաստանը հաղթահարել է «Անհատական մրցավազք» փուլը և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Եզրափակչում են նաև Ադրբեջանի, Իրանի, Բելառուսի , Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Վենեսուելայի, Մոնղոլիայի, Ռուսաստանի և Սերբիայի տանկային թիմերը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ կայքը։ Կիսաեզրափակչին թիմերը կմրցեն օգոստոսի 8-ին, 9-ին և 10-ին։

Հայ տանկիստների տանկը «Տանկային բիաթլոնի» առաջին փուլում

Հայ տանկիստների տանկը «Տանկային բիաթլոնի» առաջին փուլում

Հայաստանը մրցում էր իր երրորդ անձնակազմով։ Տանկի հրամանատարն էր կրտսեր սերժանտ Արթուր Գյուլբեկլյանը, նշանառու-օպերատոր շարքային Հայկ Մելիքջանյանը,, մեխանիկ-վարորդ շարքային Վարուժան Ասատրյանը։

ՀՀ զինված ուժերի տանկային անձնակազմին հաջողվել է հինգ թիրախից խոցել միայն երկուսը՝ յուրաքանչյուր չխոցված թիրախի համար անցնելով 1 շրջան։

Վաղը՝ օգոստոսի 7-ին, կկայանա երկրորդ՝ «Էստաֆետա» փուլի վիճակահանությունը։

ՀՀ ԶՈւ տանկային առաջին անձնակազմը ելույթն ավարտել էր երկրորդ հորիզոնականով՝ գրանցելով 32,02 րոպե արդյուքնը։ Երկրորդ անձնակազմը ելույթն ավարտել է երրորդ տեղով՝ 32,12 րոպեում, սակայն ավելի ուշ ՌԴ ՊՆ հրապարակած տվյալներով՝ անձնակազմը գրանցել է 37,2 րոպե արդյունք։ Վերահաշվարկի պատճառներն առայժմ հայտնի չեն։

3 responses to “Հայաստանը կմասնակցի «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակչին

  1. adrbedjann vor texum e aes pahin

  2. hargeli razm info xndrem kpatasxanek harcis

    • Ադրբեջանի ԶՈւ տանկային առաջին և երրորդ անձնակազմերը առաջին փուլի արդյունքներով զբաղեցնում են 16-րդ և 17-րդ հորիզոնականները, երկրորդ անձնակազմը՝ 22-րդ։ Իսկ կիսաեզրափակիչ փուլում իրենց խմբում զբաղեցրել են երկրորդ տեղը՝ մրցատարածությունն անցնելով 1 ժամ 59 րոպե 57 վայրկյանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *