Թուրքիայում պաշտպանության նոր նախարար է նշանակվել

Հուլիսի 19-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի նախարարների խորհրդի նոր կազմի մասին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Ֆիքրի Ըշըքը նոր կառավարությունում զբաղեցնելու է վարչապետի տեղակալի (փոխվարչապետ) պաշտոնը:

Իսկ երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում Ֆիքրի Ըշըքի փոխարեն նշանակվել է մինչև այս փոխվարչապետի պարտականությունները կատարող Նուրեթթին Ջանիքլին:

Թուրքիայի նոր պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլի

Թուրքիայի նոր պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլի

Ֆիքրի Ըշըքը պաշտպանության նախարարի պաշտոնում է նշանակվել 2016-ի մայիսին, երբ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հրաժարական էր տվել, ինչից հետո նոր վարչապետ է նշանակվել նախկին կապի և տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը:

Նոր կառավարության կազմում արտգործնախարարի պաշտոնը կրկին վստահվել է Մևլյութ Չավուշօղլուին, իսկ ներքին գործերի նախարարինը` Սուլեյման Սոյլուին:

Նոր պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին ծնվել է 1960-ին Թուրքիայի Գիրեսուն նահանգում: 1997-2002 թթ եղել է թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» պարբերականի սյունակագիրներից մեկը: 2002-ի նոյեմբերին 3-ին ստեղծված «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամներից է:

Տարբեր տարիներին ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Թուրքիայի Գիրեսուն  նահանգից: Թուրքիայի 62-րդ կառավարությունում եղել է մաքսային և առևտրի նախարարի պաշտոնը:

2015-ի նոյեմբերի 1-ին ընտրություններից հետո իրականացրել է «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի պարտականությունները: Բինալի Յըլդըրըմի ղեկավարած 65-րդ կառավարությունում էլ նշանակվել է փոխվարչապետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *