4 զոհված զինծառայողի ընտանիք գումար կստանա ՀՀ ՊՆ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից

Հուլիսի 14-ին որոշվել է ևս 4 զոհված զինծառայողի ընտանիքների փոխանցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամով» նախատեսված միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում տրամադրել ամսական 200 000 ՀՀ դրամ: Այս մասին հայտնում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքը:

Զինծառայողներից Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը և Վարդան Ծովակի Սարգսյանը զոհվել են հունիսի 16-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդի կողմից հաստոցավոր հակատանկային նռնականետներով կրակի հետևանքով:

Չորրորդ զինծառայողը՝ Նարեկ Տիգրանի Գասպարյանը, զոհվել է հունիսի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղության դիրքերից մեկում հակառակորդի հրազենի կրակոցից:

Մինչ այս հիմնադրամից հատուցում էին ստացել 14 զոհված զինծառայողի ընտանիք և 2 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող: Հատուցում ստացողների թարմացվող ցանկը կարող եք տեսնել այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *