Աֆղանստանում վրաստանցի զինծառայողները զորավարժություն են անցկացրել

Հուլիսի 3-ին Աֆղանստանում՝ Մազարի Շարիֆի «Մարմալ» ռազմաբազայի զորավարժարանում, անցկացվել է «Վճռական աջակցություն» միջազգային առաքելության մասնակից ստորաբաժանումների պլանային զորավարժություն: Վարժանքներին մասնակցել են Աֆղանստանում ծառայություն անցնող Վրաստանի և Գերմանիայի ԶՈւ զինծառայողներ:

Վարժանքներին մասնավորապես ներգրավվել են Վրաստանի զինված ուժերի 1-ին հետևակային բրիգադի արագ արձագանքման դասակը և գերմանացի զինծառայողներ, որոնց հրամանատարության տակ էլ Աֆղանստանում ծառայություն են անցնում վրաստանցի զինվորականները:

Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Աֆղանստանում Վրաստանի ԶՈւ զինծառայողների զորավարժությունը

Աֆղանստանում Վրաստանի ԶՈւ զինծառայողների զորավարժությունը

Վարժանքների նպատակն էր մշակել վիրավորների տարհանման, շրջափակման մեջ ընկած ստորաբաժանման դուրս բերման ու վնասված զինտեխնիկայի անվտանգ շրջան տեղափոխելու գործողություններ:

Զորավարժությանը ներգրավվել է Վրաստանի ԶՈւ զրահատեխնիկա, ինչպես նաև բժշկական և ինժեներական ստորաբաժանումներ:

Վրաստանցի զինծառայողները Աֆղանստանում են գտնվում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» միջազգային առաքելության շրջանակներում: Ներկայում Աֆղանստանում ծառայություն է անցնում շուրջ 900 վրաստանցի զինծառայող:

Նույն առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանի ԶՈւ խաղաղապահական բրիգադի շուրջ 130 զինծառայող: «Վճռական աջակցություն» առաքելությունը մարտական չէ: Դրա հիմնական նպատակը Աֆղանստանի զինված կառույցների անձնակազմերի պատրաստումն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *