Բունդեսթագում համաձայնության չեն եկել իսրայելական ԱԹՍ-ների գնման հարցի շուրջ

Հունիսի 28-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում՝ Բունդեսթագում, կայացել է բյուջեի հարցերով կոմիտեի նիստը, որի ժամանակ Գերմանիայի իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական միություն»  կուսակցության ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ իսրայելական Heron TP անօդաչու թռչող սարքերի գնման հարցի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է Jane’s ռազմական հանդեսը։

Heron TP անօդաչու թռչող սարքերի մատակարարման պայմանագիրը գնահատվում էր 1,1 մլրդ դոլար՝ պայմանով, որ մատակարարումների իրականացման ուշ փուլում ԱԹՍ-ները կսպառազինվեն և կվերածվեն հարվածայինի։

Heron TP ԱԹՍ

Heron TP ԱԹՍ

ԱԹՍ-ների գնման թույլտվություն Բունդեսթագը ստացել էր շաբաթներ առաջ, երբ ավարտվել էր General Atomics ամերիկյան ընկերության հայցով դատավարությունը։ Ընկերությունը պահանջում էր Գերմանաիայի ԶՈւ համար ԱԹՍ-ների գնման մրցույթի «ազնիվ մրցակցություն» և առաջարկում էր սեփական  արտադրության Predator  ԱԹՍ-ներ գնել։

Heron TP անօդաչուներով  Գերմանիայի ԶՈւ-ն նախատեսվում է սպառազինել մինչև  սեփական European MALE  անօդաչուների արտադրման  ֆրանս-գերմանական համատեղ ծրագրի ավարտը։ Սակայն այս ծրագիրը դեռ նախագծման փուլում է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *