ՀՀ ԶՈւ ամառային զորակոչը մեկնարկում է հուլիսի 1-ին

Հուլիսի 1-ին մեկնարկում է Հայաստանի զինված ուժերի 2017 թվականի ամառային զորակոչը և ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումը:

2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով. հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում (հասցեն` Մոսկովյան 5):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Հասարակական խորհուրդ` 010-52-34-82, կամ ՀՀ ՊՆ թեժ գիծ` 1-28 հեռախոսահամարներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *