Մեկ շաբաթում թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 9 զինծառայող. Anadolu

Հունիսի 22-29-ին Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ Թուրքիայի ուժայինների գործողություններում սպանվել է 9 զինծառայող, վիրավորվել է 8 զինծառայող:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ Շրնաք նահանգում. ապրիլ 2017

Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ Շրնաք նահանգում. ապրիլ 2017

Ըստ թուրքական աղբյուրի՝ մեկ շաբաթում Թուրքիայի ուժայինները «շարքից հանել են» քրդական կառույցի 60 զինյալի: Քրդերի դեմ գործողությունները հիմնականում իրականացվել են Դիարբեքիր, Շրնաք, Հաքքարի, Բինգյոլ, Էլազիգ, Սղերթ (Սիիրթ) նահանգներում:

Քրդերի կորուստների մասին թուրքական կողմի տվյալները հնարավոր է, որ միտումնավոր կերպով ուռճացված լինեն, կամ ընդգրկեն նաև քաղաքացիական անձանց շրջանում կորուստները:

Թուրք-քրդական բախումները, որոնք արդեն շարունակվում են 2 տարի, կրկին ինտենսիվացել են 2017-ի գարնանից, երբ Թուրքիայի ուժայինները նոր գործողություններ սկսեցին քրդերի դեմ:

Քրդերի դեմ գործողություններին ընդգրկած են ինչպես ժանդարմերիայի, ոստիկանության, այնպես էլ թուրքական բանակի տարբեր ստորաբաժանումներ:

Թուրք-քրդական բախումների հետևանքով երկրի արևելքում և հարավ-արևելքում մի շարք բնակավայրեր ավերվել են, 350-500 հազար մարդ տեղահանվել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *