ՀՀ ԱԱԽ-ն քննարկվել է Մերձավոր Արևելքին և տեղի հայկական համայնքներին վերաբերող հարցեր

Այսօր՝ հունիսի 27-ին, Հայաստանի նախագահի ղեկավարությամբ անցկացված Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են մասնավորապես երկրում պարենային անվտանգության վիճակը, Մերձավոր Արևելքի իրադարձությունները և հայկական համայնքների վրա դրանց ազդեցությանը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

Հունիսի 27-ին Հայաստանի նախագահի ղեկավարությամբ անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հունիսի 27-ին Հայաստանի նախագահի ղեկավարությամբ անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների և հայկական համայնքների վրա դրանց ազդեցության մասին արտգործնախարարի տեղեկատվությունը լսելուց հետո նախագահը նշել է, որ Հայաստանի համար առաջնահերթ մտահոգության պատճառ են այնտեղ գտնվող հոծ հայկական համայնքները, նրանց մշակութային ու կրթական կենտրոնները, հայ ժողովրդի համար նվիրական նշանակություն ունեցող կրոնական ու պատմական ժառանգությունը:

ԱԳ Նախարարի զեկույցից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է շարունակել միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հայկական համայնքների կենսագործունեության և նրանց անվտանգության ապահովման, սիրիահայ փախստականների կարիքները հոգալու, հայկական կրոնական, պատմամշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։

Հանձնարարվել է նաև շարունակել աշխատանքները գործընկեր երկրների և միջազգային կառույցների հետ սիրիահայերին տրամադրվող օժանդակության շարունակականությունն ապահովելու համար և պատրաստ լինել արձագանքելու հնարավոր ոչ բարենպաստ զարգացումներին՝ զուգահեռաբար ամրապնդելով և խորացնելով Հայաստանի ավանդական հարաբերությունների մակարդակը արաբական երկրների հետ:

Պարենային անվտանգության վերաբերյալ քննարկման արդյունքում կառավարությանը հանձնարարվել է ապահովել նախագահի կարգադրությամբ հաստատված՝ ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթներից բխող ՀՀ կառավարության 2017-2021թթ. միջոցառումների ծրագրի պատշաճ իրականացումը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով պարենային անվտանգության մակարդակի շեշտակի բարձրացման և բնակչությանը ժամանակակից որակի ծառայությունների մատուցման հարցերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *