[Լրացված] Հունիսի 16-ին թշնամու նռնականետային կրակից զոհվել է ՊԲ 3 զինծառայող

Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետներով կրակել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է ՊԲ 3 զինծառայող: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Զոհված զինծառայողներն են Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

[Լրացում] Բակո Սահակյանի՝ հունիսի 17-ին ստորագրած հրամանագրով՝ սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ՊԲ զինծառայողներ Վարդան Սարգսյանը, Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։

One response to “[Լրացված] Հունիսի 16-ին թշնամու նռնականետային կրակից զոհվել է ՊԲ 3 զինծառայող

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *