ՀՀ ԱԺ խոսնակ. «Բաքվի ռեժիմի այս գործողությունը որակում եմ որպես սպանություն»

ՀՀ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանն այս պահին պաշտոնական այցով Արցախում է։ Ֆեյսբուքի իր էջում նա արձագանքել է երեկ՝ հունիսի 16-ին, հակառակորդի կրակից 3 հայ զինվորների զոհվելու մասին լուրին։

Արա Բաբլոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյան

Արցախում եմ։ Ցավով տեղեկացա Արցախի սահմանին, ժամեր առաջ, ադրբեջանական զինված ուժերի կողմից հերթական լկտի սադրանքի հետեւանքով երեք երիտասարդների՝ Արայիկի, Վիգենի եւ Վարդանի զոհվելու մասին։ Բաքվի ռեժիմի իրականացրած այս գործողությունը որակում եմ որպես սպանություն։

Ցավակցում եմ զոհված տղաների հարազատներին, ընկերներին։ Վիշտը բոլորինս է… Տղաներն իրենց կյանքը տվեցին հայրենիքը պաշտպանելիս։ Հավերժ փառք մեր մարտիկներին…

Արցախյան հանդիպումների ընթացքում մշտապես խոսել ենք միասնականության մասին։ Որեւէ սադրանք չի կարող մեզ հետ պահել մեր նպատակներից։ Ադրբեջանի իշխանությունների կեցվածքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեծ գործ ունենք անելու՝ հետեւողականորեն համադրելով մեր ջանքերը։

Ադրբեջանական կողմն իմանալով, որ հերթական սադրանքն անպատիժ չի մնալու, պահի քաղաքական քմահաճույքը նորից ավելի բարձր դասեց մարդկային կյանքերից։

Հ.Գ. Անհասկանալի է, որ դեռեւս չկա որեւէ արձագանք միջազգային գործընկերներից։

Սկզբնաղբյուր. Արա Բաբլոյանի պաշտոնական էջը Ֆեյսբուքում։

2 responses to “ՀՀ ԱԺ խոսնակ. «Բաքվի ռեժիմի այս գործողությունը որակում եմ որպես սպանություն»

  1. uremn Vladimir Gaspariane anelik uni Na petk e dzerbakali aid mardaspannerin.Menk paterazmi medj enk yev khosum en spanutiunneri masin.To mite zenk chunenk vor mez pashtpanenk?

  2. kani spasek edmidjazgain ardzagangnerin?mite nrank viz en vertsrel mer yerkire pashtpanen?Duk dzer gortse arek yev morratsek yevropatsineri ardzagangnere.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *