Թուրքիայի զինուժը ջրի անցման վարժանքներ է անցկացրել

Հունիսի 5-7-ը Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները անցկացրել են ջրի անցման վարժանքներ: Վարժանքներին մասնավորապես մասնակցել են Թուրքիայի Կայսերի նահանգում տեղակայված հատուկ նշանակության 2-րդ բրիգադի զինծառայողները: Այս մասին հունիսի 15-ին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Թուրքիայի զինուժը ջրի անցման վարժանքներ է անցկացրել

Թուրքիայի զինուժը ջրի անցման վարժանքներ է անցկացրել

Նկարներից պարզ է դառնում, որ Թուրքիայի ԶՈւ զինծառայողները պարաններով գետը անցնելու վարժանքներ են իրականացնում: Վարժանքների իրականացման կոնկրետ վայրը թուրքական աղբյուրները չեն հայտնում:

Նմանատիպ վարժանքները պարբերաբար են իրականացվում Թուրքիայի զինուժի տարբեր ստորաբաժանումների կողմից: Թուրքիայի ցամաքային զորքերը ջրի անցման վարժանքներ են անցկացրել նաև 2017-ի փետրվարին: Վարժանքներին մասնավորապես ներգրավված են եղել Թուրքիայի ցամաքային զորքերի 54-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի և 5-րդ կորպուսի ինժերական զորքերի զինծառայողները:

Ջրի անցման վարժանքները հատկանշական են այն տեսանկյունից, որ վարժանքների ընթացքում ձեռք բերած հմտությունները հնարավոր է, որ հետագայում Թուրքիայի զինուժը օգտագործի Եփրատ գետի անցման և Սիրիայի քրդերի դեմ գործողություններ իրականացնելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *