Մայիսին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 146 հզր դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք

2017-ի մայիսին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 146 հազար ամերիկյան դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նույն տարվա ապրիլ ամսվա տվյալներով՝ Ադրբեջան արտահանումը կազմել է 584 հազար դոլար: Այսինքն ապրիլ ամսվա հետ համեմատած արտահանումը մայիսին նվազել է մոտ 75 տոկոսով: 

Տվյալները վերցված են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) պաշտոնական կայքից:

2017-ի մայիսին Թուրքիան Վրաստան է արտահանել մոտ 175 հազար դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Իսկ նախորդ ամսին Վրաստան արտահանումը կազմել է 290 հազար դոլար: Այսինքն մայիսին Վրաստան արտահանման ծավալները ապրիլ, ամսվա տվյալների հետ համեմատած, նվազել են 39 տոկոսով: 

2017-ի մայիսին Թուրքիայից Իրան ռազմական և ավիացիոն ոլորտի արտահանման ծավալը կազմել է 253 հազար դոլար՝ նախորդ ամսվա հետ համեմատած նվազելով մոտ 70 տոկոսով: Նույն տարվա ապրիլին այն կազմել է 824 հազար դոլար:

Թուրքիայից պաշտպանության և ավիացիայի ոլորտում արտադրանքներ ներմուծած երկրների շարքում մայիսի տվյալներով առաջատար են.

  • ԱՄՆ — 45 մլն դոլար
  • Ֆրանսիա — 16 մլն դոլար
  • Լեհաստան — 14 մլն դոլար

Ընդհանուր առմամբ, Թուրքիան 2017-ի մայիսին այլ երկրներ է արտահանել ռազմական-ավիացիոն ոլորտի մոտ 133 միլիոն դոլարի արտադրանք: Ապրիլի 138 միլիոնի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է ընդամենը 5 միլիոն դոլարով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *