Իսրայելի բանակը քաղաքացիական DJI անօդաչուներ կգնի. Jane’s

Իսրայելի պաշտպանության բանակի շարքերում Jane’s ռազմական հանդեսի աղբյուրը հայտնել է, որ երկրի զինված ուժերի համար նախատեսվում է գնել չինական DJI ընկերության քաղաքացիական անօդաչու թռչող սարքեր:

DJI Mavic անօդաչու թռչող սարքը՝ չբացված տարբերակով

DJI Mavic անօդաչու թռչող սարքը՝ չբացված տարբերակով

Անօդաչուները նախատեսված են հիմնականում հետևակային վաշտերի համար՝ չնայած համաձայն աղբյուրի՝ դրանցով կարող են սպառազինվել նաև այլ ստորաբաժանումներ:

Հիմնականում խոսքը DJI Mavic և DJI Matrice-100 անօդաչուների մասին է: Երկու սարքավորումներն էլ քառապտուտակ են, նախատեսված են քաղաքացիական շուկայի համար: Mavic-ը կշռում է շուրջ 740 գրամ, ծալվում է հեշտ տեղափոխելու համար:

Matrice-ը  պլատֆորմ-ԱԹՍ է, նախատեսված է հասանելի բավարար բեռնունակության սահմաններում փոքր խցիկների և փոքրածավալ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկների տեղափոխման համար:

DJI Matrice-100 անօդաչու թռչող սարք

DJI Matrice-100 անօդաչու թռչող սարք

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *