Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ԱԹՍ է բռնել

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ Իրանի բանակը Պարսից ծոցում ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է բռնել:

Իրանի նավատորմի ղեղավար գեներալ Ալի Ֆադավին Ֆարս լրատվական գործակալությանը հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի(ԻՀՊԿ) նավատորմը ներխուժած «Scan Eagle» ԱԹՍ-ը բռնել են, երբ այն մտել է Իրանի օդային տարածք:

«Միացյալ Նահանգների ԱԹՍ-ը, որը անցած մի քանի օրերում հետախուզական թռիչքներ էր կատարում և Պարսից ծոցում տվյալներ հավաքում, միանգամից բռնվել է ԻՀՊԿ-ի նավատորմի հակա-օդային ստորաբաժանման կողմից, երբ այն մտել է Իրանի օդային տարածք», ” ասել է Ֆադավին, ավելացնելով, որ այդպիսի ԱԹՍ-երը սովորաբար արձակվում են ավիակիրների վրայից:

ԱՄՆ նավատորմի խոսնակը, ասել է, որ նրանք տեղյակ են հաղորդման մասին, և այժմ հետաքննում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *