ՄԱԿ-ի ԱԽ-ն հրապարակել է «Իսլամական պետության» գործունեության մասին զեկույց

Հունիսի 8-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի գլխավոր քարտուղարի անունից հրապարակվել է «Իսլամական պետության» գործունեության մասին զեկույց, որտեղ նշվում է, որ Սիրիայում և Իրաքում կրած պարտությունների ֆոնին ԻՊ գրոհայինները սկսում են վերադառնալ իրենց երկրներ և մեծացնել ահաբեկչական վտանգը այդ տեղերում: Զեկույցը կարող եք ներբեռնել այս հղումով:

Սա ՄԱԿ-ի ԱԽ 5-րդ զեկույցն է ԻՊ գործունեության մասին: Այն կազմել են ՄԱԿ-ի հակահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրինությունը և Բանաձևերի կատարմանը հետևելու ու վերլուծական օժանդակման խմբի աշխատակիցները:

Զեկույցում ներկայացված են 2016 թ. հունվարից մինչ օրս ԻՊ մարտավարությունում կատարված հիմնական փոփոխությունները: Նշվում է այն փաստը, որ նշված ժամանակահատվածում ԻՊ-ն զգալի տարածքային և մարդկային կորուստներ է ունեցել իր հիմնական կենտրոններում՝ Սիրիայի և Իրաքի տարածքներում:

Ըստ զեկույցում նշված տվյալների՝ «Իսլամական պետության» զինյալների թիվը կրճատվել է մինչև 12-20 հազար: Միևնույն ժամանակ կրճատվել է արտասահմանյան պետություններից Սիրիա և Իրաք ահաբեկիչների ներհոսքը: Փոխարենն ահաբեկիչները սկսել են ավելի մեծ խմբերով վերադառնալ իրենց պետություններ ու տեղում մեծացնել ահաբեկչական վտանգը:

ԻՊ «ուղեղներ լվանալու» քաղաքականություն. ծաղրանկար. աղբյուր՝ http://heavy.com/news/2015/05/iran-isis-isil-islamic-state-daesh-cartoon-caricature-contest-entries-photos/6/

ԻՊ «ուղեղներ լվանալու» քաղաքականություն. ծաղրանկար. աղբյուր՝ http://heavy.com/news/2015/05/iran-isis-isil-islamic-state-daesh-cartoon-caricature-contest-entries-photos/6/

ԻՊ զինյալները նաև շարունակում են կապ հաստատել տարբեր պետություններում ապրող իսլամադավանների հետ և փորձել նրանց ներգրավել ահաբեկչական գործողություններում: Ընդ որում, «Իսլամական պետությունը» այդ նպատակով ընտրել է յուրաքանչյուրի հետ իր մայրենի լեզվով շփվելու մարտավարություն:

Ավելացնենք, որ վերջին շրջանում «Իսլամական պետությունը» կորցրել է Իրաքում վերահսկած տարածքների մեծագույն մասը: ԻՊ զինյալներ շարուանկում են մնալ Մոսուլի փոքր հատվածում և մի շարք այլ բնակավայրերում: ԻՊ-ն անհաջողություններ է կրում նաև Սիրիայում: Մինչև վերջերս կառույցը պահպանել էր «մայրաքաղաք» հռչակած Ռաքքայում: Սակայն հունիսի սկզբից ԱՄՆ-ի օգնությամբ գործող քուրդ-արաբական կոլաիցիան գործողություններ է վարում Ռաքքան ազատագրելու համար:

ԻՊ ֆինանսական դրությունը.

Ըստ զեկույցի՝ հաշվետու ժամանակահատվածում ԻՊ ֆինասական հոսքերը ևս զգալիորեն կրճատվել են: Սակայն ներկայում ևս կառույցը որպես հիմնական ֆինանսական աղբյուրներ շարունակում է օգտագործել ածխաջրածնային հանածոները և իր վերահսկողության տակ գտնվող շրջաններում խիստ հարկային քաղաքականությունը:

Սակայն քանի որ եկամտի այդ աղբյուրները ուղղակիորեն կապված են վերահսկվող տարածքների հետ, ապա տարածքի կրճատմանը զուգահեռ կրճատվում են նաև ֆինանսական մուտքերը: Եթե 2015 թ. ՄԱԿ-ի զեկույցում նշվում էր, որ նավթի վաճառքից ԻՊ եկամուտները կազմել են 500 մլն ԱՄՆ դլոլար, ապա նոր զեկույցում նշված է, որ դրանք կրճատվել են 50 տոկոսով:

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր

ԻՊ ֆինասնական աղբյուրների շարքում նշվում է նաև կանանց և երախաների վաճառքը, մաքսանենգ առևտուրը, տարբեր պետությունների տարածքներից ԻՊ-ին ուղղվող ֆինանսական օգնությունը:

Հաշվի առնելով այս ամենը՝ ԻՊ-ն, ըստ զեկույցի հեղինակների, ավելի կակտիվացնի մարդկանց առևանգումների և դրա դիմաց գումարներ ստանալու քաղաքականությունը:

ԻՊ գործունեությունն այլ տարածաշրջաններում. 

Բացի Սիրիայից և Իրաքից «Իսլամական պետությունը» խմաբովորումներ, ահաբեկչական տարբեր խմբեր ունի նաև աֆրիկյան մի շարք պետություններում, Աֆղանստանում, Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներում:

Աֆրիկայի տարածքում ԻՊ-ին հավատարմության երդում տված խմբերի շարքում են՝

  • «Ջունդ ալ-Խալիֆան» Ալժիրում, որը վերջին շրջանում զգալիորեն թուլացրել է իր դիրքերը,
  • «Ալ-Կաիդայի» թևերը Մաղրիբի երկրներում՝ «Անսար ադ-Դին», «Ալ-Մուրաբիթուն»: Վերջին շրջանում ստեղծվել է նոր խմբավորում՝ «Իսլամի և մուսուլմանների պահապաններ»: Սակայն ԻՊ-ն ընդունել է մեկ խմբավորման՝ «Ալ-Մուրաբիթունից» առանձնացած «Մեծ Սահարայում Իսլամական պետություն» խմբավորմանը:
  • «Բոկո Հարամ» խմբավորումը Նիգերիայում,
  • «Աշ-Շաբաաբ» խմբավորումը արևելյան Աֆրիկայում՝ Սոմալի:

Եմենում ԻՊ դիրքերը համեմատաբար շատ ավելի թույլ են՝ շուրջ 500 գրոհային: Սա թերևս նաև այն պատճառով, որ Եմենում ակտիվ են մերձիրանական Հութի շիայական ուժեը:

Նշվում է, որ վերջին շրջանում ԻՊ-ն մեծացնում է ազդեցությունը Հարավասիական պետություններում, մասնավորապես՝ Ֆիլիպիններում: Ամենայն հավանականությամբ, Մերձավոր Արևելքում կրած անհաջողությունների ֆոնին ԻՊ-ն կփորձի ակտիվանալ հենց այդ շրջաններում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *