Հունիսի 7-ին ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը։ Այն ընդունվել է ձայների 92 կողմ 7 դեմ հարաբերակցությամբ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Դեմոկրատների խմբակցության ղեկավար Չակ Շումերի խոսքերով՝ իրենք աջակցել են հանարապետականների այս նախագծին պայմանով, որ նոր պատժամիջոցներ կսահմանվեն նաև Ռուսաստանի դեմ։
Ավելի ուշ դեմոկրատականները հայտարարել են. որ նրանք կարող են արգելափակել օրինագիծը, եթե Ռուսաստանի դեմ նույնպես պատժամիջոցներ չսահամանվեն։ Հայտնում է The Hill պարբերականը։
Նկատենք, որ Իրանի դեմ պատժամիջոցների նոր օրինագիծը ընդունվել է այն օրը, երբ Իրանում տեղի ունեցավ 2 ահաբեկչական հարձակում, որի հետևանքով 17 մարդ զոհվել և 50-ից ավելի մարդ վիրավորվել է։
Այս առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցական ուղերձ է հղել Իրանին, միաժամանակ, սակայն, մեղադրելով նրան ահաբեկիչներին աջակցելու մեջ։ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պատասխանել է Թրամփի ուղերձին՝ անվանելով այն հակասական։
Սպիտակ տան հակասական հայտարարությունը և Սենատի պատժամիջոցները այն օրը, երբ Իրանում ԱՄՆ-ի պատվիրատուները ահաբեկչություն էին կազմակերպում։ Մենք չենք ընդունում ԱՄՆ ընկերության նման հավաստիացումները,- գրել է Զարիֆը թվիթերյան իր էջում։
Repugnant WH statement & Senate sanctions as Iranians counter terror backed by US clients.Iranian people reject such US claims of friendship
— Javad Zarif (@JZarif) June 8, 2017
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Իրանի և ԱՄՆ հարաբերությունները ավելի են սրվել։ Թրամփը հանդես է գալիս Իրանի միջուկային համաձայնագիրը քննադատող ելույթներով։ Նա Իրանին մեղադրում է ահաբեկիչներին աջակցելու, տարածաշրջանը ապակայունացնելու, հրթիռային ծրագիրը զարգացնելու մեջ։ Նմանատիպ մեղադրանքներով Իրանի նկատմամբ ավելի վաղ սահմանվել են նաև նոր պատժամիջոցներ, որոնց ի պատասխան՝ Իրանը սահմանել է իր պատժամիջոցները։
ԱՄՆ-ն նաև պատրաստվում է 110մլրդ դոլարի սպառազինություն վաճառել Սաուդյան Արաբիային, որը , ըստ ամերիկյան կողմի հիմնավորման, թույլ է տալու ապահովել Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի տարածաշրջանի երկարաժամկետ անվտանգությունը՝ Իրանի «չարորակ ազդեցության» և Իրանի հետ կապված սպառնալիքների պայմաններում: