[Լրացված] Հունիսի 1-ին մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Մ.Խաչատրյանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ ենթասպա, պայմանագրային զինծառայող Մելիք Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու համար:

[Լրացում] Հունիսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Մելիք Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Խաչատրյանի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *