Ռուսաստանի բանակի կովկասյան ստորաբաժանումները ստացել են նոր զինտեխնիկա

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի` Հյուսիսային Կովկասում և Հարավային Օսիայում տեղակայված 58-րդ բանակի զորամասերը և զորամիավորումները համալրվել են նոր, արդիականացված սպառազինությամբ և զինտեխնիկայով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանը կրակելիս Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանը կրակելիս
Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Զորամասերին տրվել է մոտ 50 միավոր ռազմական և հատուկ նշանակության տեխնիկա, այդ թվում նաև արդիականացված Տ-72Բ-3 տանկեր, ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, «Ակացիա» ինքնագնաց հրետանային կայաններ, ԱԹՍ-ներ, ռադիոէլկտրոնային պայքարի համալիրներ, «Ուրալ» մեքենաներ:

Տ-72Բ3 արդիականացված տանկերի վրա ավելացվել են կապի նոր միջոցներ, կրակի կառավարման նորագույն համակարգ և այլն:

Ընդհանուր առմամբ, Հյուսիսային Կովկասի և Հարավային Օսիայի զորամիավորումներում նախատեսվում է տեղակայել շուրջ 200 միավոր նոր տեխնիկա, այդ թվում նաև զրահապատ մեքենաներ, հրթիռահրետանային սպառազինություն, ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնիկա, բուժօգնության և ինժերական զորքերի համար նախատեսված տեխնիկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *