Վրաստանում համատեղ վարժանք են արել գրեթե բոլոր հատուկ ստորաբաժանումները

Վրաստանի «Վազիանի» ավիաբազայում համատեղ վարժանքներ են իրականացրել երկրի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները, «ռեյնջերների» գումարտակը և Վրաստանի պետանվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի ուժերը: Վարժանքների ընթացքին հետևել են ամերիկացի հրահանգիչներ: Այս մասին մայիսի 19-ին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Վրաստանի տարբեր գերատեսչությունների հատուկ նշանակության ուժերի զորավարժությունը

Վրաստանի տարբեր գերատեսչությունների հատուկ նշանակության ուժերի զորավարժությունը

Զորավարժությունն անցկացվել է 4 օրվա ընթացքում:

Վարժանքները ուղղված են հատուկ գործողությունների տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների միջև գործողությունների համաձայնեցման աստիճանը բարձրացնելուն: Նմանատիպ զորավարժություն Վրաստանում վերջին անգամ անցկացվել է 10 տարի առաջ՝ 2007 թվականին:

Զորավարժության սցենարով սկզբից անցակացվել է տեղանքի հետախուզում, ապա «ռեյնջերների» գումարտակի ուժերը զբաղեցրել են ավիաբազայի երկայնքը: Այնուհետև Պետանվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի ջոկատի ուժերը գրոհել են տարբեր օբյեկտների վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *