ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին

Մայիսի 17-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության կայքը: Կոմիտեի նիստին մասնակցել են Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը ներգրավված երկրների ԶՈւ ԳՇ ղեկավարները։

Նիստը նվիրված էր Աֆղանստանում կոալիցիոն երկրների ներգրավման շուրջ կարծիքների փոխանակմանը, շարունակական հանձնառության վերահաստատմանը, ինչպես նաև 2018թ. և դրանից հետո խնդիրների ու պլանավորման ուղենիշների համաձայնեցմանը:

Նիստին մասնակցել է նաև Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը:

Նշենք, որ Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է Հայաստանի ՊՆ խաղաղապահ բրիգադի 125-130 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *