ՀՀ ՊՆ 1-ին ԲԿ-ում հրետանավորները վարժանքներ են անում

Հրետանավորների դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման, նրանց մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորումում մեկնարկել է հրետանավորների մասնագիտական զորավարժություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը:

Ճամբարային հավաք ՀՀ ՊՆ 1-ին ԲԿ-ում

Ճամբարային հավաք ՀՀ ՊՆ 1-ին ԲԿ-ում

ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը պատասխանատու սպաների հետ միասին շրջել է ճամբարային ավանում, ծանոթացել ուսումնական գործընթացի ապահովման համար ստեղծված պայմաններին և փաստել՝ ամեն ինչ պատրաստ է հրետանավորների դաշտային պարապմունքների լիարժեք անցկացման համար:

Նշենք, որ օրեր առաջ 1-ին բանակային կորպուսի ենթակա զորամասերում ավարտվել էին սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման ամառային ռեժիմի անցման աշխատանքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *