Թուրքիայի ՌՕՈւ-ն շուրջ 141 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը

Մայիսի 15-ին, Թուրքիայիռ ՌՕՈւ  ինքնաթիռները և ուղղաթիռները ընդհանուր առմամբ 141 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը, երկու ռազմանավ էլ մուտք է գործել Հունաստանի տարածքային ջրեր:

Այս մասին հայտնում է հունական Greek reporter լրատվակայքը:

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ

Դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև Հունաստանի ԱԳՆ-ն: Հայտարարության մեջ նշվում է.

«Պարզ է, որ Թուրքիայում կան ուժեր, որոնք չեն ցանկանում, որ երկու երկրների մեջ լինեն լավ և ներդաշնակ դրացիական հարաբերություններ լինեն»:

Թուրքիայի ռազմածովային Deniz Kurdu զորավարժությանը մասնակցող Թուրքիայի ԶՈւ երկու ռազմանավ հունական Ագաթոնիսի կղզու հատվածում մուտք են գործել Հունաստանի տարածքային ջրեր՝ այնտեղ մնալով 20 րոպե: Հունաստանի ԶՈւ ռազմանավերը մոտեցել և հետևել են Թուրքական ռազմանավերին՝ մինչև նրանց հեռանալը:

Նույն ժամանակ Էգեյան ծովի հյուսիսային, կենտրոնական և հարավային հատվածներում Հունաստանի օդային տարածքը շուրջ 141 անգամ խախտել է Թուրքիայի ՌՕՈւ 44 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ:

Նշվում է, որ հունական կողմը արձանագրել է 19 միավոր ուղղաթիռ, 5 միավոր հետախուզական CN-235 և 20 միավոր F-16 ինքնաթիռ՝ 14-ը զինված: Հունաստանի և Թուրքիայի ՌՕՈւ ինքնաթիռների միջև տեղի է ունեցել օդային մարտի նմանվող 9 միջադեպ:

Նշենք, որ Հունաստանի և Թուրքիայի միջև նման միջադեպեր նախկինում ևս եղել են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *