Գյումրիում կան գործող ռազմարդյունաբերական ձեռնարկություններ: Ներկայում քննարկվում են հետագա զարգացման և Գյումրին Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմարդյունաբերական համագործակցության հարթակի վերածելու հնարավորությունները: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը:
Դեռևս մոտ երկու ամիս առաջ՝ մարտի 14-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ նպատակահարմար է քննարկել Գյումրիում Հայաստանի և Ռուսաստանի համատեղ պաշտպանական արդյունաբերական համալիր ստեղծելու հարցը, որը հնարավորություն կտա տեղում արդիականացնել ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի սպառազինությունը և աշխատատեղեր ստեղծել Գյումրիում:
Նշենք, որ Հայաստանի սպառազինության մեծագույն մասը հենց Ռուսաստանի արտադրանքն է, և նմանատիպ համալիրի ստեղծումը հնարավորություն կտա հայկական բանակի սպառազինությունը նույնպես արդիականացնել և սպասարկել տեղում՝ Ռուսաստան տեղափոխելու փոխարեն: