Քաբուլում հարձակվել են ԱՄՆ բանակի շարասյան վրա․ սպանվել են քաղաքացիականներ

Մայիսի 3-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով լի մեքենա է գործի դրել ՆԱՏՕ-ի «վճռական աջակցություն» առաքելության բազայի մոտակայքում։ Գործողության արդյունքում սպանվել են քաղաքացիական անձինք, վիրավորվել՝ ՆԱՏՕ-ի կազմում գործող ԱՄՆ զինծառայողներ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ահաբեկիչների գործողության արդյունքում, նախնական տվյալներով, սպանվել է 8 քաղաքացիական։ Վիրավորվել է 28 մարդ, այդ թվում՝ ԱՄՆ բանակի 3 զինծառայող։

ՆԱՏՕ-ի առաքելության բազայից դուրս եկած զրահապատ մեքենան կարողացել է հետ շրջվել և վերադառնալ բազա։ Մեքենան միայն մասնակիորեն է վնասվել։ Հարձակումն իրականացրել են «Թալիբան» խմբավորման զինյալները՝ ամենայն հավանակնությամբ որպես թիրախ ունենալով հենց ՆԱՌՕ-ի մեքենան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *