ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղը հրետանային կրակով վարժանքներ է անում

Մայիսի 3-ին Ռուսաստանի զինված ուժերի Կասպյան նավատորմիղի նավերը դուրս են եկել բաց ծով՝ հրետանային կրակով վարժանքներ անցկացնելու համար։ Զորավարժության ընթացքում նավերը պետք է խոցեն պայմանական հակառակորդի առափնյա, ծովային և օդային թիրախները։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ» գործակալությունը՝ փոխանցելով ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության պետից ստացած տեղեկությունը։

Կասպյան նավատորմիղի «Ուգլիչ» փոքր հրթիռային նավը

Կասպյան նավատորմիղի «Ուգլիչ» փոքր հրթիռային նավը

Վարժաններին ներգրավված է նավատորմիղի մի նախախումբ՝ «Ուգլիչ» փոքր հրթիռային նավի գլխավորությամբ։ Ներգրավված են ապահովման ստորաբաժանումներ։ Նավերը դուրս են եկել Մախաչկալայի նավահանգստից և ուղևորվել բաց ծով։

Մարտական պատրաստության պլանի համաձայն՝ նավախումբը պետք է իրականացնի մարտական կրակով վարժանքներ։ Վարժանքները տևելու են 30 օր, որի ընթացքում նավախումբը պետք է իրականացնի իր առջև դրված հետևյալ խնդիրները․

  • Կասպից ծովում Ռուսաստանի ծովային էկոնոմիկ անվտանգության ապահովում,
  • Նավերի համատեղ խուսանավող գործողությունների խնդիրների կատարում,
  • ՌԴ ԶՈւ վերջրյա նավերի հիմնական խնդիրների կատարում։

Բացի նշված գործողությունները՝ փոքր հրթիռային «Ուգլիչ» նավը և ապահովման խումբը պետք է իրականացնեն որոնողափրկարարական, հրետանային կրակի վարժաններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *