ՊԲ հրամանատարը անցկացրել է ծառայողական խորհրդակցություն

Ապրիլի 27-ին Արցախի Պաշտպանության բանակում ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ: Այս մասին հայտնի է դարձել «Գոյամարտ» հեռուստահաղորդման ապրիլի 29-ի թողարկումից:

Պաշտպանության բանակում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն

Պաշտպանության բանակում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն

Քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ և առաջիկա անելիքները: Պաշտպանության բանակի հրամանատարը տվել է անհրաժեշտ ցուցումներ և հանձնարարականներ:

Նույն թողարկումից նաև հայտնի է դարձել, որ ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում Բանակի մարտական պատարաստության պետի գլխավորած հանձնաժողովը հետևել է անցկացվող մարտական պատրաստության վարժանքներին, ցուցաբերել մեթոդական օգնություն:

ՊԲ ենթակայության զորամասերից մեկում ցուցաբերվել է մեթոդական օգնություն

ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ցուցաբերվել է մեթոդական օգնություն

Անցկացվել են մարտկոցի կազմով կրակային վարժանքներ: ՊԲ մարտական պատրաստության բաժնի պետը նշում է, որ միջոցառման նպատակը մարտական պատրաստության կազմակերպման ընթացքը և ծրագրերի կատարման աստիճանը վերահսկելը, թերությունների հայտնաբերումն է: Նշված գործողություններին զուգահեռ հրամանատարներին օգնում են խնդիրների լուծումները գտնելու հարցում:

Ինժեներասակրավորային զորամասերից մեկում նույնպես մեթոդական օգնություն է ցուցաբերվել: Բանակի ինժեներական ծառայության պետը անմիջական ցուցումներ է տվել զորամասի հրամանատարական կազմին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *