Ստուգումներ են սկսվել ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմում

Այսօր՝ ապրիլի 17-ին, ձմեռային ուսումնական շրջանի շրջանակներում ՌԴ հարավային ռազմական շրջանի հրամանատարությունը ստուգումներ է սկսել ՌԴ ԶՈւ Սևծովյան տանավտրումում: Ստուգումները տևելու են մինչև ապրիլի վերջ: Այս մասին հայտնում է ՌԴ Պն կայքը:

Ստուգումներ ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմում

Ստուգումներ ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմում

ՀՌՇ հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենատ Անդրեյ Գուրուլյովի գլխավորած խումբը պետք է գնահատի սպառազինության և զինտեխնիկայի և զինվորական կագապահության վիճակը, մարտական պատրաստության կազմակերպման որակը:

Ստուգումների շրջանակներում նավատորմի վիճակի մասին Սևծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Ալեկսանդր Վիտկոն զեկուցել է ստուգող խմբին:

Ապրիլի 17-ին նաև ուսումնական վարժանքներ են իրականացնում Սևծովյան նավատորմի փրկարարական ուժերը:

Վարժանքներին ներգրավված են նավատորմի «Կոմունա», «Էպրոն» և «ՎՄ-125» ռազմանավերը, ինչպես նաև ստորջրյա փրկարարաորոնողական ապարատներ:

ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի «Էպրոն» փրկարարական նավ

ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի «Էպրոն» փրկարարական նավ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *