Monthly Archives: Նոյեմբեր 2021

Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել

շեհիդ Նոյեմբեր 30, 2021 15:24 | RAZM.INFO -

Նոյեմբերի 30-ին Ադրբեջանում վարժանքների ներգրավված ուղղաթիռ է վթարվել, որի արդյունքում մահացել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության 13 գործող և 1 պահեստազորի սպա:

Continue reading

Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք

Նոյեմբեր 26, 2021 20:39 | RAZM.INFO -

Պատերազմից անցել է մեկ տարի, ու օբյեկտիվորեն կար անհրաժեշտություն լուրջ փոփոխությունների՝ ռազմավարության ու մարտավարության վերանայման, հավանական մարտական գործողություններում սեփական միավորների բաշխման ու գնահատման վերարժևորման, պատերազմի փորձի ու առկա միտումների, ինչպես նաև նոր բնագծերով պայմանավորված իրավիճակին համահունչ միջոցառումների կազմակերպման:

Continue reading

Նոյեմբերի 24-ին ժամկետային զինծառայող է մահացել

Նոյեմբեր 24, 2021 18:13 | RAZM.INFO -

Նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) աճյունը՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։

Continue reading

Նոյեմբերի 22-ին թշնամու կրակից զինծառայող է զոհվել

Նոյեմբեր 22, 2021 20:59 | RAZM.INFO -

Նոյեմբերի 22-ին` ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կրակից Գեղարքունիքի մարզում զոհվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

Continue reading

Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ

Նոյեմբեր 19, 2021 18:12 | RAZM.INFO -

Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ։

Continue reading

[ԹԱՐՄԱՑՎԱԾ] Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում

Մարտական գործողություններն ընթացել են Իշխանասար սարից հյուսիս-արևմուտք ընկած հատվածում Նոյեմբեր 17, 2021 0:23 | RAZM.INFO -

Նոյեմբերի 16-ին Ադրբեջանը հարձակվել է ՀՀ արևելյան ուղղությամբ կիրառելով հրետանի և զրահատեխնիկա։ Հայկական կողմի կորուստների մասին պաշտոնական և իշխանամետ աղբյուրները տարբեր տեղեկություններ են տալիս։ ՀՀ ՊՆ-ն հայտնել է միայն 1 զոհվածի անուն*` նշելով, որ տվյալները ճշտվում են։ Մինչ այդ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր առնվազն 15 զոհի մասին։

Continue reading

Թուրքական զորքի տեղակայման ժամկետն Ադրբեջանում երկարաձգվել է 1 տարով

Աղդամի մշտադիտարկման կենտրոն Նոյեմբեր 11, 2021 16:55 | RAZM.INFO -

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է թուրք զինվորականների՝ Ադրբեջանում տեղակայման ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու նախագիծը։

Continue reading

Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ

Նոյեմբեր 11, 2021 15:30 | RAZM.INFO -

Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի խորհրդարանում քննարկման է ներկայացվել Ադրբեջանի 2022թ․ պետբյուջեի նախագիծն, ըստ որի պաշտպանական ոլորտին նախատեսվում է հատկացնել մոտ 4 մլրդ 490 մլն մանաթ (~2,6 մլրդ դոլար՝ նոյեմբերի 10-ի փոխարժեքով (1₼ = 0.59$)):

Continue reading