Փետրվարի 28-ին և լույս մարտի 1-ի գիշերը Արցախի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ լարված: Հակառակորդը ինտենսիվ կրակել է գիշերվա ընթացքում՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, 60 մմ ականանետ և TR-107 տիպի 107 մմ տրամաչափի ռեակտիվ հրթիռային կայաններ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:
Հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ՝ բացի տարբեր տրամաչափի ականանետերից և ‹‹Դ-44›› տիպի հրանոթից, ադրբեջանական զինուժը կրակ է վարել նաև TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքից (5 արկ):
Հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստներ չի կրել: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների:
Հիշեցնենք նաև, որ նույն ուղղությամբ ադրբեջանական զինուժը փետրվարի 28-ին կիրառվել էր SPIKE տեսակի հակատանկային կառավարվող հրթիռ: