Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը ստեղծել են ԱԹՍ-ների կազմավորում և կենտրոն, որը տեղակայվելու է ԻՀՊԿ ցամաքային ուժերի գործողությունների տարածքներում։
Այս մասին փետրվարի 26-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Նկատենք, որ անօդաչու թռչող սարքերի նախագծումն Իրանում արդեն կայացած ճյուղ է, իրանցի մասնագետների պատրաստած հարվածային անօդաչուները կիրառվում են նաև Սիրիայում և Իրաքում։
Նշենք նաև, որ 2016-ին ներկայացվեցին իրանական արտադրության բազմաթիվ ԱԹՍ-ներ , այդ թվում՝ մահապարտ, ԱՄՆ-ից ռազմավար վերցրած, ինչպես նաև ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչուի նմանությամբ պատրաստված «Սաեղե» անօդաչուն: