ՀՀ ՊՆ-ում ընդունել են Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

Փետրվարի 28-ին Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին: Այս մաին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: 

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը ընդունել է Հնդկաստանի դեսպանին:

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետը ընդունել է Հնդկաստանի դեսպանին:

Քննարկվել են պաշտպանական բնագավառում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Կողմերը նաև կարևորել են երկու երկրների միջև պաշտպանական բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացումը, առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը:

Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն Յուրի Խաչատուրովն ևս ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին, ում հետ քննարկել է նաև անվտանգության ոլորտի համագործակցության հարցեր: Կողմերն ընդգծել էին, որ Հայաստանն ու Հնդկաստանն ունեն անվտանգության ոլորտում համագործակցության ներուժ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *