Լեհաստանը կարող է մոտ 100 միավոր F-16 կործանիչ գնել

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը քննարկում է ԱՄՆ-ից 96 միավոր օգտագործված F-16A/B կործանիչներ գնելու հնարավորությունը: Նմանատիպ մեկ ինքնաթիռը Լեհաստանի համար կարող է արժենալ 24-25 մլն ամերիկյան դոլար: Այս մասին գրում է լեհական Dziennik Gazeta Prawna լրատվակայքը, փոխանցում է ռուսաստանյան Lenta.ru լրատվակայքը:

ԱՄՆ ՌՕՈւ F-16 կործանիչներ

ԱՄՆ ՌՕՈւ F-16 կործանիչներ

Լեհական կողմն այս մտադրությունը հիմնավորում է նրանով, որ իրենց հնարավորությունները թույլ չեն տալիս գնել ավելի թարմ և ավելի թանկ F-35 կործանիչներ:

Գնելուց հետո լեհական կողմը նախատեսում է արդիականացնել F-16 կործանիչները: Քննարկվող հիմնական հարցը, ըստ հրապարակման, այն է, թե որքանով է հնարավոր արդիականացման միջոցով այդ ինքնաթիռները հասցնել ժամանակակից մակարդակի:

Ներկայում Լեհաստանի օդուժը սպառազինված է 48 միավոր F-16C/D կործանիչներով (ավելի թարմ տարբերակներ, քան F-16A/B տարբերակները), ինչպես նաև խորհրդային շրջանից մնացած 32 միավոր ՄիԳ-29 և անհայտ քանակի Սու-22 կործանիչներով: Վերջինները նախատեսվում է առաջիկայում հանել սպառազինությունից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *