Հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում վերականգվնել է ցամաքային ավիացիայի ուսումնական հրամանատարությունը և բազան Անկարայից Սպարտա տեղափոխելու ծրագիրը, որը պետք է ավարտված լիներ 2015-ին, սակայն դադարեցվել էր: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Մինչ այս Սպարտայում գործում էր սահմանափակ անձնակազմով ցամաքային ավիացիայի ուսումնական կենտրոն, սակայն այժմ Անկարայի հրամանատարությունն ամբողջությամբ տեղափոխվում է այդտեղ:
Անկարայի Էթիմեսգութ ավիաբազան օգտագործվելու է միայն հատուկ թռիչքների համար: Սպարտայի կենտրոնի անձնակազմը 1500-ից ավելանալու է մինչև 3500: Յուրաքանչյուր 3 ամիսը մեկ Սպարտայի ուսումնական կենտրոններում կրթության, վերապատրաստման համար կժամանեն օտարերկրյա կուրսանտներ:
Նախագիծը պետք է ավարտին հասցվի մինչև 2017 թ. հուլիսը: Առաջիկա երկու ամսվա ընթացքում Անկարայից Սպարտա կտեղափոխվեն առաջնային ստորաբաժանումները, մինչև նոյեմբերի վերջ՝ ողջ զինված անձնակազմը:
Հիշեցնենք, որ դեռևս 2015-ի դեկտեմբերին նախատեսվում էր Անկարայի հրամանատարությունն ու բազան ամբողջությամբ տեղափոխել Սպարտա և այն վերածել թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր ավիաբազայի: Այդ նպատակով Սպարտայում նոր բազա է կառուցվում: Սակայն ծրագիրը դադարեցվել էր:
2016-ի հուլիսյան հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի երկու խոշոր քաղաքներից ՝ Անկարայից և սպամբուլից սկսվելից դուրսբերվել բոլոր զորամիավորումները, այդ թվում վերականգնվեց նաև ցամաքային ավիացիայի ուսումնական կենտրոնի տեղափոխման ծրագիրը: