Լրացված. Սեպտեմբերի 7-ին առաջնագծում զոհվել է ՊԲ զինծառայող

Սեպտեմբերի 7-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել և մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Արման Ալիկի Ղանդիլյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Սեպտեմբերի լույս 7-ի գիշերը Արցախի շփման գծում հակառակորդը կրակել է շուրջ 30 անգամ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց:

[Լրացում] Սեպտեմբերի 7-ին Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայող Արման Ղանդիլյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

[Լրացում] ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ զինծառայողը մահացել է ձախ այտի շրջանում ստացած հրազենային վիրավորումից: Կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել են փորձաքննություններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *