Թուրքիան պահանջում է ՄԱԿ Անվտանգության Խորհրդից (ԱԽ) փախստակաների համար Սիրիայի հյուսիսային մասում անվտանգության գոտի ստեղծել:
Թուրքիայի արտգործ նախարար Ահմետ Դավութողլուն ԱԽ-ին դիմումում ասել է. «Ինչքան պետք է նստենք և նայենք, թե ինչպես է մի ամբողջ սերուն ոչնչացվում անկանոն ռմբակոծությամբ և կանխամտածված զանգվածային թիրախավորմամբ: Եկեք չմոռանանք, որ եթե մարդկության դեմ մեր աչքերի առջև կատարվող այս հանցագործութան դեմ չգործենք, ապա մենք կդառնանք այդ հանցագործության մասնակիցները»:
ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին ԱԽ-ի որոշ անդամների մեղադրել է հումանիտար օգնության կոչերի ներքո Սիրիա ներխուժելու փորձեր անելու մեջ, սակայն` չի կոնկրետացրել, թե հատկապես որ երկրները նկատի ունի։
ԱԽ-ի հանդիպումից առաջ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հայտարարել էին, որ ավելացնում են փախստականերին տրամադրվող օգնությունը և հնարավոր են համարում ավելի ագրեսիվ գոծողություներ, ներառյալ ռազմական «ոչ թռիչքային» գոտու ստեղծումը:
Բրիտանիայի արտգործ նախարար Վիլյամ Հագը ասել է. «Մենք չգիտենք ճգնաժամը ինչպես կզարգանա մոտակա ամիսներին, գնալով այն ավելի է վատանում: Մենք ապագայում ոչ մի տարբերակ չենք բացառում, և պատրաստ ենք ամենատարբեր սցենարների»։
Ֆրանսիայի արտգործ նախարար Լաուրենտ Ֆաբիուսը ասել է, որ Սիրիայի հարցում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի տեսակետները համընկնում են։
ՄԱԿ-ի մի դիվանագետ, որը ցանկացել է մնալ անանուն, ասել է, որ ԱՄՆ խորհրդակցություներ է ունեցել Թուրքիայի հետ անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ և ամերիկացիները, բրիտանացիներն ու ֆրանսիացիները թերահավատ են այդպիսի գոտու իրագործելիությանը:
ՄԱԿ-ի փախստակաների ղեկավար Անտոնիո Գուտերեսը զգուշացրել է ԱԽ-ին զերծ մնալ անվտանգության գոտիներից ասելով, որ «ապաստարան փնտրողների իրավունքը չպետք է վտանգել այսպես կոչված «անվտանգ դրախտներով»: Փորձը ցույց է տալիս, որ այդ տեղերում հազվադեպ է հնարավոր լինում արդյունավետ պաշտպանության և անվտանգության ապահովել»: Նա բարձր է գնահատել Սիրիայի հարևաներին, իրանց սահմաները բաց պահելու համար:
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը խիստ քննադատել է ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցները Սիրիայի դեմ, ասելով որ դրանք սիրիացիների վիճակն ավելի են բարդացնում։ Չուրկինը նաև համաձայնվել է ապահով գոտիների վերաբերյալ Գուտերեսի արտահայտած տեսակետին։
Իսկ ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Լի Բաուդոնգը ապահով գոտու մասին ասել է. «Ես չեմ կարծում, որ դա ճիշտ լուծումն է: Ճիշտ լուծումը հրադադարի հաստատումն է, բռնություների վերջացումը և քաղաքական բանակցությունների սկսումը: Հումանիտար ջանքերը երբեք չպետք է ռազմականացվեն»: