Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 1 սեպտեմբերի. թարմացվող լրահոս

Կաբարդինո-Բալկարիայում՝ «Կովկաս» մայրուղուց 300մ հեռավորության վրա, ԿԲՀ իրավապահները զինված խմբավորման բլինդաժ են հայտնաբերելև ոչնչացրել:
Այդ մասին հայտնում են ՌԴ ՆԳՆ-ից:
Բլինդաժում հայտնաբերվել են զենք, զինամթերք, գազի դատարկ բալոններ, երկու պորտֆել, երկու ռադիոընդունիչ, մարտկոցներ:
Միջոցառումներ են իրականացվում պարզելու համար, թե ում է պատկանել բլինդաժը:
Նշենք, որ օգոստոսի 19-ին ԿԲՀ ՆԳՆ աշխատակիցները ԿԲՀ Վերին Ժեմտալա գյուղի մոտ զինամթերքի պահուստ են հայտնաբերել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *