ՌԴ Պաշտպանության փոխնախարարը Դուշանբեում կքննարկի ռուսական ռազմաբազայի հարցը

Տաջիկստանի ՊՆ մամուլի կենտրոնի ղեկավար Ֆարիդուն Մահմադալիևը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի Պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը առաջիկայում Դուշանբեում կքննարկի Տաջիկստանի տարածքում ռուսական 201-րդ ռազմաբազայի հետագա պահպանման հարցը:

Փոխնախարարի խոսքով՝ հանդիպման ընթացքում կքննարկվեն ռուս-տաջկական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ ռազմաբազայի հետ կապված հարցեր:

Տաջիկստանում եռօրյա այցի շրջանակներում ՌԴ ՊՆ փոխնախարարը հանդիպումներ կունենա Տաջիկստանի ռազմական և քաղաքական ղեկավարության հետ:

Ավելի վաղ Ռազմինֆոն անդրադարձել էր Տաջիկստանում տեղակայված ռուսական 201-րդ ռազմաբազայի հետագա պահպանման հարցին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *