ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են հավաք-պարապմունքներ պաշտոնատար անձանց համար

Հոկտեմբերի 13-ին զինված ուժերի 2014 թվականի պատրաստության պլանի համաձայն` ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների պաշտոնատար անձանց հավաք-պարապմունքները:

Հավաք-պարապմունքների մասնակիցները

Հավաք-պարապմունքների մասնակիցները

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար 2009 թվականից ի վեր կազմակերպվող ամենամյա հավաք-պարապմունքների նպատակն է ամրապնդել ռազմական անվտանգության համակարգում պետական բոլոր կառույցների սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել ռազմական անվտանգության ապահովման գործում պաշտոնական պարտականությունների և իրավասությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:

Սեյրան Օհանյանը միջոցառման ժամանակ դասախոսել է «Ժամանակակից պատերազմների բնույթը» թեմայով, որի շրջանակում անդրադարձել է պատերազմների տարբերակմանը, դրանց վարման առանձնահատկություններին և բնույթին, ինչպես նաև պատասխանել է հավաքի մասնակիցների հարցերին:

Հավաքի մասնակիցների համար տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի, ինչպես նաև ազգային անվտանության ապահովման համատեքստում գյուղատնտեսական ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ դասախոսություններով հանդես են եկել համապատասխանաբար ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Վեց օրվա ընթացքում դասախոսելու են պաշտպանության նախարարության, պետական այլ կառույցների ներկայացուցիչները: Հավաքին մասնակից պաշտոնատար անձանց կներկայացվեն ռազմաքաղաքական որոշումների մշակման մեթոդիկային ու իրավիճակի գնահատմանը, պատերազմների բնույթին, զորահավաքային խնդիրներին առնչվող շուրջ երկու տասնյակ դասախոսություներ:

Հավաքի մասնակիցները կայցելեն ՀՀ ԶՈւ զորամասեր, կմասնակցեն կրակային պատրաստության դասընթացի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *