ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը Չեռնոգորիայում է

Հուլիսի 28-29-ն աշխատանքային այցով Չեռնոգորիայի Հանրապետությունում էր ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ:

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը Չեռնոգորիայում է

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը Չեռնոգորիայում է

Պատվիրակության կազմում էին հանձնաժողովի անդամներ Կարեն Սարիբեկյանը, Էդմոն Մարուքյանը և Իշխան Խաչատրյանը:

Այցի ընթացքում աշխատանքային հանդիպումներ կայացան Չեռնոգորիայի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի պատգամավորների, Չեռնոգորիայի ներքին գործերի նախարարի, Չեռնոգորիայի պաշտպանության նախարարության պետական քարտուղարի, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների, Չեռնոգորիայում ԵԱՀԿ առաքելության ղեկավարի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանի ու Չեռնոգորիայի խորհրդարանների պաշտպանության և անվտանգության հանձնաժողովների գործունեության հիմնական ուղղությունները, խորհրդարանական վերահսկողության բնագավառում ձեռքբերումներն ու մարտահրավերները, երկկողմ խորհրդարանական համագործակցության հեռանկարները, պաշտպանության և անվտանգության ոլորտներում գնումների գործընթացը, միջազգային խաղաղապահ առաքելություններում երկու երկրների ներգրավվածությունը, կարողությունների կատարելագործմանն ուղված միջոցառումները, ոչ կառավարական կազմակերպությունների դերը պաշտպանության և անվտանգության ոլորտների ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողության գործում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Բոլոր հանդիպումների ընթացքում կողմերը կարեւորեցին փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների զարգացման գործում նման այցելությունների անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *