ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան կարծում է, որ Իսրայելի՝ Իրանի վրա հարձակվելու որոշումը կստիպի ԱՄՆ-ին միջամտել ռազմական կոնֆլիկտին ավելի վաղ, քան դա կուզեին բոլոր հետաքրքրված կողմերը։ Այդ մասին հայտնում է NEWSru.co.il-ը։
Սակայն Պանետտան չի հայտնել, թե Բարակ Օբամայի վարչակազմը ինչ ռազմավարություն է նախագծում Իրանի նկատմամբ։
Իր հերթին, ինչպես հայտարարել է Պենտագոնի ղեկավարի մամլո խոսնակ Կարլ Վուգը, ամերիկյան ղեկավարությունը շեշտը դնում է դիվանագիտության և Իրանի վրա միջազգային ճնշման վրա։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ Պենտագոնը սակայն հրաժարվել է մանրամսանել իրենց հետագա պլանները։