Վրացական Թելավի քաղաքում զինծառայող է մահացել։ Վրաստանի զինված ուժերի շարքային Արկադի Իմերլիշվիլիի անշունչ մարմինը հայտնաբերվել է տանը, փոխանցում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
Վրացի զինծառայողը գտնվում էր արձակման մեջ, սակայն զորամաս չի ներկայացել սահմանված ժամին։ Երբ ծառայակիցները մեկնել են Իմերիշվիլիի տուն, հայտնաբերել են, որ նա մահացել է։ Ներկայում հետաքննություն է ընթանում։ Նախնական վարկածով՝ զինծառայողն ինքնասպան է եղել։
Իմերլիշվիլին վրացական բանակում էր ծառայում 2012 թվականից պայմանագրային հիմունքով։ Նա կապավոր էր վրացական բանակի 20-րդ բրիգադի 203-րդ գումարտակում։