Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահները կնոջ են բռնաբարել

ՄԱԿ-ի հովանու ներքո Մալիում խաղաղապահ առաքելություն իրականացնող Չադի զինծառայողները տեղացի կնոջ են բռնաբարել։
Զանգվածային բռնաբարության փաստը հաստատել են նաև ՄԱԿ-ում։

ՄԱԿ խաղաղապահ առաքելություններ

ՄԱԿ խաղաղապահ առաքելություններ

Մասնավորապես, բռնաբարության համար մեղադրվում է առնվազն 4 խաղաղապահ, որոնք բոլորն էլ Չադի զինծառայողներ են, հաղորդում է բրիտանական BBC-ն։

Ըստ նախնական տեղեկության՝ զինծառայողները բռնաբարել են բժշկական օգնության համար խաղաղապահներին դիմած կնոջը։
ՄԱԿ-ում արդեն հայտարարել են, որ սպասում են Չադի իշխանությունների համապատասխան քայլերին միջադեպի առնչությամբ։

Նշենք, որ միջազգային խաղաղապահ ուժերը Մալի են տեղափոխվել այդ երկրում կառավարության զորքերի, իսլամիստների և տուարեգների միջև ընդհարումների ժամանակ, երբ մի շարք գործողություններ իրականացնելուց հետո Ֆրանսիայի զինված ուժերի ստորաբաժանումները լքեցին երկիրը։

Չադի 1500 հոգանոց զորաջոկատը տեղակայված է Մալիի հյուսիսում, իսկ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության անձնակազմի թիվն աֆրիկյան այդ երկրում անցնում է 12 հազարը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *