Սոմալիում Ուգանդայի խաղաղապահները խարդախությամբ են զբաղվել

Ուգանդայի ղեկավարությունը Սոմալիից հետ է կանչել խաղաղապահ առաքելության հրամանատարին, ինչպես նաև ևս 2 տասնյակ սպաների, որոնք կասկածվում են խարդախության համար։

Խաղաղապահներ՝ Սոմալիում

Խաղաղապահներ՝ Սոմալիում

Համաձայն «Ռոյթերս» գործակալության տվյալների՝ վառելիքի ու հումանիտար օգնության ապօրինի վաճառքի համար կասկածվող սպաներն իրավունք չունեն լքելու տարածքը՝ առանց հատուկ թույլտվության։ Մայքլ Օնդոգի անունով գեներալի և իր 23 ենթակա սպաների ձեռքից խլել են անձնագրերը, որպեսզի վերջիններս չկարողանան սահմանն անցնել։

Ուգանդայի լրատվամիջոցները հայտնում են, որ գեներալի ու իր ենթակաների իրականացրած գործողությունների հետևանքով զինվորների մեծ մասն օրը մեկ անգամ է սնվել։

ԵՄ-ից տեղեկացնում են, որ նկատի կունենան տիրող իրավիճակն ու որոշակի քայլեր կձեռնարկեն։

Հիշեցնենք, որ Սոմալիում խաղաղապահներին պարբերաբար դիմակայություն են ցույց տալիս իսլամիստական «ալ Շաբաբ» շարժման զինյալները, որոնք նպատակ ունեն Սոմալիում իսլամական էմիիրատ ստեղծել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *