Պաշտպանության նախարարության առաջարկով արդեն երկրորդ տարին իրականացվում է «Արձագանք» զորավարժությունը, որի նպատակը միավորել բոլոր գերատեսչություններին, որոնք պատերազմական իրավիճակում որոշակի գործառույթներ ունեն իրականացնելու։
Այս տարի զորավարժությունը կիրականացվի հոկտեմբերի 8-10 «Բաղրամյան» զորավարժարանում։
Ռազմինֆոյի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զորավարժության խնդիրն է ընդհանուր երկիրը, տնտեսությունը, քաղաքացիական կյանքը, տրանսպորտը պատրաստել պատերազմական իրավիճակին։
«Կոպիտ ասած, ամբողջ երկիրը ռազմական իրավիճակի բերելու նախպատրաստության և իրականացման համապատասխան աշխատանք է լինելու։ Այսինքն՝ բոլոր գերատեսչությունները պատերազմի դեպքում իրենց անելիքների և համագործակցության հստակեցման խնդիրներ կլուծեն»։
Մամուլի քարտուղարի հավաստիացմամբ՝ ըստ էության, զորավարժությունը խոսում է մեր ձեռբերումների մի մակարդակ բարձր լինելու մասին։ Իսկ այս տարի կատարվելու է անցյալ տարվա փորձի շտկված տարբերակով։
Բացի այդ, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, հոկտեմբերի 7-8-ն էլ կառավարության անդամները զորավարժարանում անհատական պատրաստության որոշակի դասընթացների կմասնակցեն, կկրակեն և այլն։
Նշենք, որ զորավարժությունն անցկացվելու է ՀՀ Նախագահի 2011թ. հունիսի 20-ի ՆՀ-103-ՆՀԳ հրամանագրով հաստատված ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի և ՀՀ կառավարության 20.06.2013թ. թիվ 653-ԱԳ որոշման։