Ընթացիկ տարվա սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հերթական զորակոչի հրամանագիրը։
Ըստ հրամանագրի՝ սույն թվականի հոկտեմբերի 1-30-ը պարտադիր զինծառայության են զորակոչվում 18-ը լրացած, 1995-ին ծնված, ինչպես նաև մինչև 35 տարեկան՝ 1978-1994-ին ծնված ԱՀ քաղաքացիները, որոնք չունեն տարկետման իրավունք և դեռևս չեն ծառայել կամ ազատված չեն ԱՀ ԶՈՒ պարտադիր զինծառայությունից։
Համաձայն Ադրբեջանի «Զինվորական պարտավորվածության և զինծառայության մասին» օրենքի 38.1.1 հոդվածի՝ 2013-ի հոկտեմբերի 1-30-ը պարտադիր զինծառայության ժամկետը լրացած քաղաքացիները կհամալրեն պահեստազորը։